Архив рубрики: Տեխնոլոգիական աշխատանքներ

Ապլիկացիա «Շնիկ»

Երկրաչափական պատկերներից պատրաստենք շնիկ։ Անհրաժեշտ են՝ գունավոր կամ սպիտակ թուղթ, մատիտներ, մկրատ, սոսինձ։ Շագանակագույն թղթի երանգներից կտրատում ենք հետևյալ դետալները, կամ նույն դետալները պատրաստում ենք սպիտակ թղթից և ներկում մեր ցանկացած գույներով։ Ըստ հերթականության հատվածները սոսնձում ենք սպիտակ թղթի վրա։ Սև մատիտով նկարում ենք մռութը։ Շնիկը պատրաստ է.