Архив рубрики: Համբարձման տոն

Ուսումնական ճամփորդություն դեպի Եղիպատրուշ. Համբարձման ծեսի իրականացում

Արևելյան դպրոցի առաջին դասարանի սովորողների հետ միասին մեկնեցինք Ապարան, Եղիպատրուշ գյուղ,որտեղ մեզ միացան տեղի դպրոցի առաջին դասարանի սաները և  Աշտարակի Վ.Պետրոսյանի անվան հիմնական դպրոցի 1֊ին դասարանցիները:Գյուղի նեղլիկ փողոցներով ՝ երգելով ,սովորողները քայլեցին դեպի Եղիպատրուշի սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցու բակ,որտեղ էլ իրականացրեցինք Համբարձման ծեսը։Ամեն ինչ այնքան գեղեցիկ էր կազմակերպված,սովորողները մեծ հաճույքով էին մասնակցում ծեսին։

Читать далее

Ուսումնական ճամփորդություն դեպի Եղիպատրուշ. Համբարձման ծեսի իրականացում

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 1․1,1,2, 1․3 դասարաններ

Մեկնում՝  Մայր դպրոցի երթուղիների կանգառ, մայիսի 18, ժամը 11։00- ին
Վերադարձ՝  Մայր դպրոցի երթուղիների կանգառ, 15:30-ին

Վայրը՝ Ապարան, գ.Եղիպատրուշ

Պատասխանատու՝ Հռիփսիմե Առաքելյան

Читать далее

Զուլո

 Զուլո
Արևն ելավ կամար, կամար,
Զուլոն կապեց ոսկե քամար,
Ես կըմեռնեմ քեզի համար:
Ավաղ, Զուլո, մատաղ, Զուլո,
Ավաղ, Զուլո, Զուլո, մատաղ, Զուլո ջան,
Ավաղ, Զուլո, Զուլո, մատաղ, Զուլո ջան:
Ջուխտակ գութան արտ կըբանի,
Զուլոն էլե, հաց կըտանի,
Աչք ու ունքով մարդ կըսպանի:
Ավաղ, Զուլո, մատաղ, Զուլո,
Ավաղ, Զուլո, Զուլո, մատաղ, Զուլո ջան,
Ավաղ, Զուլո, Զուլո, մատաղ, Զուլո ջան:


ՀԱՄԲԱՐՁՄԱՆ ԹԱՓԱՌԻԿ ԽԱՂԻԿՆԵՐ ԿԱՄ ՄԱՆԻՆԵՐ

1. Ձեր գեղի շեկլիկ տղեն,
Աշխարհ գիտե՝ քո տերն ա:

2. Սարերի վրով գնաց,
Քու յարը խռով գնաց:

3. Երկան արտը գարի է,
Նշանվելու տարի է:

4. Նշանածդ չինար է,
Չինար ու բարդի ծառ է:

5. Աստված մեզ տա թող բարին,
Մեր մուրազը կատարի:

5. Վեր, հա վեր վեր, վերիկ է,
Վերն օր հավնիս՝ էնիկ է:

6. Արև դիպավ էն սարին,
Աստված դուռ բանա բարի:

7. Շեկ յարիդ դրիր ճամփան,
Սուրբ Կարապետ պահապան:
8. Ուռի ծառին բար չըլնի,
Սիրատերին ճար չըլնի:

9. Դու կառնիս էնպես տղա,
Օր սաղ գեղն ուրախանա:

10. Սուն ու գերան քար է պետք,
Սրտով սիրած յար է պետք:

Բոբիկ ջուր մի էրա

Բոբիկ ջուր մի էրա, բոբիկ ջուր մի էրա,
Փուշ կըմտնի ոտդ, ջանեջան, կեղնի յաման յարա:
1. Ձեր բաղի դուռը բաց է, բոբիկ ջուր մի էրա,
Ոտներդ շաղով թաց է, բոբիկ ջուր մի էրա,
Փուշ կըմտնի ոտդ, ջանեջան, կեղնի յաման յարա:
Փուշ կըմտնի ոտդ, ջանեջան, կեղնի յաման յարա:

Читать далее

Համբարձման տոն

Տոնը Հայաստանի տարբեր շրջաններում յուրովի է նշվում: Սակայն նախապես կատարվում է ծաղկահավաք: Տոնի ժամանակ ամենուրեք կատարվում է վիճականահություն և պարզվում, թե տվյալ տարում որ աղջիկն է ամուսնանալու: Տոնի օրը ջրով լի կժերի մեջ գցում են ծաղիկների տերևներ և աղջիկներին պատկանող զանազան իրեր: Այնուհետև դեռահաս մի աղջկա հագցնում են հարսի զգեստ, վերցնում կժերը, ծաղիկները և շրջում տնետուն: Այս ամենը զուգորդվում է երգերով, կատակներով և հանգանակություններով: Հետո սկսվում է վիճակահանությունը. ում պատկանում է կժից դուրս բերված առաջին իրը, նրան մոտալուտ ամուսնություն է սպասվում: Կժից հանում են մյուս իրերը, որոնց տերերին խրատներ և բարեմաղթանքներ են բաշխվում:

https://m.youtube.com/watch?v=0FwKkwZ-T6A&feature=youtu.be